Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Աշակերտուհիները ծեծել են 12-ամյա աղջկան, սպառնացել էլեկտրաշոկով ու ստիպել ծնկի գալ. ՌԴ

Blog Image

Չելյաբինսկում աշակերտուհիները ծեծել են 12-ամյա աղջկան, սպառնացել էլեկտրաշոկով ու ստիպել ծնկի գալ։

Կոնֆլիկտը սկսվել է այն պատճառով, որ աղջիկն իբր վիրավորել է իրավախախտներից մեկի ընկերոջը։

Դեռահասները բղավել են իրենց զոհի վրա, ոտքերով հարվածել նրա դեմքին ու ստորացրել, սպառնացել են, իսկ հետո ստիպել ծնկաչոք ներողություն խնդրել։ Նրանք նկարահանել են ծեծը։ 

Ոստիկաններն արդեն հայտնաբերել են բախման բոլոր մասնակիցներին։ ՄԻՊ-ը ասել է, որ հարձակվողների ծնողները կարող են պատասխանատվության ենթարկվել։

«Տուժած աղջկա հետ լրացուցիչ կաշխատեն հոգեբանները։ Իրավիճակը հանձնակատարի վերահսկողության տակ է»,- ասաց նա։