Օգոստոսի 9-ին, ժամը 04։44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի Գրիգորյան փողոցի 4-րդ անցման տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում են կուտակած անասնակեր և անասնագոմի (մոտ 72 քմ) տանիքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:42-ին, մարվել՝ 10։56-ին: Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 18 քմ և կուտակած անասնակեր՝ մոտ 1020 հակ։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ տրակտոր և մեկ բեռնատար:
ՆԳՆ փրկարար ծառայություն