Նիդեռլանդները Apple-ից պահանջել է ժամադրության հավելվածներում վճարման այլ եղանակներ առաջարկել

Նիդեռլանդների կարգավորիչ մարմինն Apple-ից պահանջել է ժամադրության հավելվածներում վճարման այլ եղանակներ առաջարկել՝ վերջ տալով վեճին, որի արդյունքում ընկերությունը տուգանվել է 50 միլիոն եվրոյով (52,58 միլիոն դոլար), հայտնում է Reuters-ը:
Սպառողների եւ շուկաների մարմինը հայտնել է, որ այս զիջմամբ Apple-ը կկատարի այն պահանջը, որը կարգավորիչ մարմինը սահմանել է Եվրոպական միության եւ Նիդեռլանդների րցակցության կանոններին համապատասխան:
iPhone արտադրողը վաղուց պահանջում էր օգտագործել իր ներծրագրային վճարային համակարգը, որը գանձում է մինչեւ 30 տոկոս վճար, որը որոշ մշակողներ, օրինակ՝ Tinder-ի սեփականատեր Match Group Inc-ը, ասում են, որ չափազանց բարձր է: