ՀՖՖ նախագահի թեկնածուներն են Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիզը

ՀՖՖ նախագահի թեկնածուներն են Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիզը

Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում կկայանան ՀՖՖ նախագահի ընտրությունները: ՀՖՖ-ից հայտնում են, որ կայացել է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության Ընտրական կոմիտեի նիստը, որի ընթացքում ՀՖՖ կանոնադրության և ՀՖՖ Ընտրական կանոնակարգի դրույթների համաձայն՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուներն անցել են ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգում:

Կոմիտեն, հաշվի առնելով ՀՖՖ նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման համար թեկնածու առաջադրող ՀՖՖ անդամների կողմից սահմանված ժամկետներում տրամադրված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և առաջադրված թեկնածուների, ՀՖՖ կանոնադրության և ՀՖՖ ընտրական կանոնակարգի պահանջներին համապատասխանելիությունը՝ հաստատել է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների հետևյալ պաշտոնական կազմը.

Մելիքբեկյան Արմեն Խաչատուրի («ՖԱ Անի» ՀԿ),

Օզբիլիզ Արաս Իհսանի («Ուրարտու ՖԱ» ՄՀԿ):

Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահն է 2019 թվականի դեկտեմբերի 23-ից։