Բժիշկը զգուշացրել է մեջքի վտանգավոր ճռճռոցի մասին

Բժիշկը զգուշացրել է մեջքի վտանգավոր ճռճռոցի մասին

Երբեմն թիկունքում ճռճռոցը կամ կտտոցը կարող են լինել պաթոլոգիաների զարգացման նշաններ: Գազետա.Ru-ի հետ զրույցում ասել է վիրաբույժ ու վնասվածքաբան Միխայիլ Ռյազանցևը։ 

Ողնաշարի ճռճռոցն ու կտկտոցը, ըստ նրա, տարածված են հատկապես նիհար կազմվածքով աղջիկների մոտ, և եթե դրանք չեն ուղեկցվում ցավով և այտուցներով, ապա բժշկի դիմելը չեն պահանջում։ Սակայն ցավերի և այտուցների և կյանքի որակի նվազման դեպքում արժե խորհրդակցել մասնագետի հետ՝ ճռճռոցի պատճառները կարող են լինել պաթոլոգիական։

«Դրանց թվում են մկանային կորսետի թուլությունն ու ֆունկցիոնալ խանգարումները, ինչպիսիք են ճողվածքները և ելուստները: Բացի այդ, օրգանիզմի նման արձագանքը կարող է լինել արթրոզի անուղղակի նշան»,- ասել է Ռյազանցեւը։

Նրա խոսքով՝ մեջքի ճռճռոց առաջացնող պաթոլոգիաների դեպքում, եթե վիրահատության ցուցումներ չկան, նշանակվում է համալիր կոնսերվատիվ բուժման կուրս՝ մերսում, ֆիզիոթերապիա և հատուկ մարմնամարզություն։