Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի H21 ավտոճանապարհից դեպի Բերքառատ և Վարդաբլուր գյուղեր տանող ավտոճանապարհները (բուք) փակ են: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Լոռու մարզի Պուշկինի լեռնանցքը, Որասար-Կաթնաղբյուր և Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքում տեղում է ձյուն: Շիրակի մարզի Մուսայելյան-Վարդաղբյուր, Աշոցքի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է: