Ինչո՞ւ են բերման ենթարկել Էդգար Ղազարյանին

Ինչո՞ւ են բերման ենթարկել Էդգար Ղազարյանին

Քիչ առաջ ԱԺ մուտքի մոտից ոստիկանները բերման ենթարկեցին «Անկախության շարժման» առաջնորդ Էդգար Ղազարյանին։ 

Նրան բերման են ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով։ 

«Նրան այդ հոդվածով են բերել ոստիկանություն»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԱ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գարիելյանը։ Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանը երեկվանից ԱԺ շենքի մոտ է, նա պահանջում է, որ խորհրդարանի 107 պատգամավորները անվստահություն հայտնեն Նիկոլ Փաշինյանին։

Նարե Գնունի