Բեյոնսեն կվերաթողարկի նոր երգը՝ մանկական ուղեղային կաթվածով հիվանդների հասցեին վիրավորական խոսքերի պատճառով

Բեյոնսեն կվերաթողարկի նոր երգը՝ մանկական ուղեղային կաթվածով հիվանդների հասցեին վիրավորական խոսքերի պատճառով

Բեյոնսեն կփոխի նոր՝ «Heated» երգի բառերը հաշմանդամություն ունեցող մարդկանց քննադատությունից հետո։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Heated կոչվող երգում երգչուհին օգտագործում է to spazz բայը, որն ամերիկյան ժարգոնում օգտագործվում է «խելագարվել» իմաստով: Այնուամենայնիվ, տերմինն ինքնին գալիս է ուղեղային կաթվածի ամենատարածված ձեւերից մեկի անունից՝ սպաստիկ կաթվածից (spastic palsy): Հանրությունը վիրավորական է համարել բառը, ինչպես նաեւ մեղադրել է երգչուհուն՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ խտրականության համար։

Երգչուհու ներկայացուցիչները հայտնել են, որ այդ բառն օգտագործվել է ոչ միտումնավոր։ Այն կփոխարինեն, երբ Բեյոնսեն վերձայնագրի երգը։