Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Հայաստանում դավաճաններ կա՞ն. հարց՝ Արտակ Դավթյանին

Քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանում հանդիպեցինք ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանին, որը ներսում դատական նիստի էր մասնակցում: 

MediaHub-ը նրան մի քանի հարց ուղղեց, թե ինչ որոշում կայացվեց նիստին (եթե կայացվել է, իհարկե): «Սովորական, հերթական դատական նիստ էր»,- ասաց նա։ 

Հարցին՝ ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, վերջինս ասաց․ «Բազմաթիվ անգամ պատասխանել եմ այդ հարցին»։ 

-Ինչո՞ւ իշխանությունը որոշեց, որ Դուք ևս պետք է այս ճանապարհով անցնեք:
-Տեսնո՞ւմ եք՝ լավ եղանակ է։ Զբաղվեք ձեր գործով։ 
- ՀՀ-ում դավաճաններ կա՞ն։   

Սակայն Դավթյանը լռեց, անպատասխան թողեց մեր հարցն ու նստելով իր հնամաշ Mitsubishi Pajero-ն, հեռացավ:  

Մանրամասները՝ տեսանյութում

Վահե Մակարյան

Send