Ադրբեջանում կայծակի հարվածի հետեւանքով հրդեհ է բռնկվել առանձնատան տանիքում

Ադրբեջանում կայծակի հարվածի հետեւանքով հրդեհ է բռնկվել առանձնատան տանիքում

Հրդեհ է տեղի ունեցել Ադրբեջանի Իսմայիլի շրջանում: Դեպքը գրանցվել է Սալբուզովի փողոցում։

Կայծակի հարվածի հետեւանքով բռնկվել է տեղի բնակիչ Բախտիյար Իսմայիլովին պատկանող առանձնատան տանիքը։ Ըստ տեղեկությունների՝ այրվել է շենքի տանիքի 70 քմ-ից 50-ը։

Դեպքի վայր է մեկնել տարածքի հրշեջ-փրկարարական ջոկատը։

Նրանց միջամտության շնորհիվ հնարավոր է եղել կանխել հրդեհի տարածումը: