Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են ամբողջական և անհապաղ զինադադարի մասին․ Թրամփ

Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են ամբողջական և անհապաղ զինադադարի մասին․ Թրամփ

Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվել են ամբողջական և անհապաղ զինադադարի մասին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Միացյալ Նահանգների միջնորդությամբ երկար գիշերային բանակցություններից հետո ես ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնել են ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԵՎ ԱՆՀԱՊԱՂ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՄԱՍԻՆ: Շնորհավորանքներ երկու երկրներին էլ ողջախոհության և մեծ բանականության կիրառման կապակցությամբ: Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- գրել է նա «Truth Social» սոցցանցում: