Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հանդիպել են դեսպան, ՔՊ-ական Արսենյանն ու Կարասինը․ ինչ են քննարկել (տեսանյութ)

Blog Image

Հայաստանն ունի դաշնակից՝ Ռուսաստանը, նրանք երկուսն էլ նույն տնտեսական միության մեջ են, ուստի այն, ինչ այսօր տեղի է ունենում մեդիա տարածքում երկու պետությունների հարաբերությունների վերաբերյալ, թյուրիմացություն է առաջացնում։ Այս մասին հոկտեմբերի 3-ին Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինի հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։

«Մենք պատասխանատու ենք մեր ժողովուրդների համար, մենք պատասխանատու ենք մեր ժողովուրդների ապագայի, նրանց անվտանգության համար և պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի ժողովուրդները ապրեն հանգիստ և ապահով»,- ասել է Արսենյանը։

«Ռուսաստանն ու Հայաստանը միասին պետք է տարբերակներ փնտրեն երկկողմ բարդ հարաբերությունների շրջանը հաղթահարելու համար։ Մոսկվան հույսը դնում է Երևանի հետ հանգիստ և հավասարակշռված երկխոսության վրա»,- ասել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։

Սենատորն առաջին հանդիպումն է ունեցել երկրում Հայաստանի նոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։

«Մենք միշտ պետք է լինենք շատ ուշադիր, հանգիստ և բարեհամբույր բոլոր այն խնդիրների նկատմամբ, որոնք ընդհանուր առմամբ ունենք համաշխարհային քաղաքականության մեջ։ Հատկապես այն խնդիրները, որոնք լուծում ենք մեր եղբայրների և բարեկամների հետ միասին»,- ասել է Գրիգորի Կարասինը։

Տեսանյութն այստեղ

Send