«Քաղաքացիական պայմանագիրը» նոր պատգամավոր ունի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է ԱԺ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահվան մասին ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղարի գրությունը: Հայտնել է կառույցը։
ԱԺ պատգամավորի թափուր մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Տիգրան Սերյոժայի Պարսիլյանին։
Արձանագրությունը կազմվել է նոյեմբերի 13-ի արտահերթ նիստում: