Իշխանությունը պատերազմի վտանգն ուռճացված է ներկայացնում՝ 5 կետերը «սղացնելու» համար․ Դավթյան

Իշխանությունը պատերազմի վտանգն ուռճացված է ներկայացնում՝ վախի մթնոլորտ ստեղծելու և 5 կետերը «սղացնելու» համար․ Գառնիկ Դավթյան

Ոչ թե Նիկոլ Փաշինյանի սեփական ցանկությունները կամ արտաքին ուժերին սպասարկելու ձգտում է կարևոր, այլ շատ կարևոր է ներքին համախմբվածությունն ու ժողովրդի ձայնը, որը վճռական է և կարող է կործանարար քայլերից հետ պահել կապիտուլացիոն ակտ ստորագրած իշխանությանը։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։

«Պատերազմի վտանգը միշտ Հայաստանի գլխին կախված է, բայց այս պահին իշխանությունը պատերազմի վտանգն ուռճացված է ներկայացնում՝ վախի մթնոլորտ ստեղծելու և 5 կետերը «սղացնելու» համար, որ ասեն՝ պատերազմը կանխեցինք, փրկեցինք մարդկանց կյանքը, որպեսզի հետագայում ավելի կործանարար հետևանքներ չլինեն»,-ասաց Դավթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիաննա Թորոսյան