Վրաերթ Երևանում․ ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել ինքնագլորով անչափահասի

Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
MediaHub-ին ահազանգած քաղաքացիներից մեկը նշեց, որ Իսահակյան փողոցում ավտոբուսը վրաերթի ենթարկել մի քաղաքացու։
ՆԳՆ–ից MediaHub-ին ասացին, որ վրաերթը տեղի է ունեցել Մաշտոց–Իսահակյան խաչմերուկում, հետիոտնային անցման մոտ։ Ավտոբուսը, նախնական տեղեկություններով, վրաերթի է ենթարկել ինքնագլորով տեղաշարժվող անչափահասի։ Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։
Մանրամասները MediaHub–ը կհայտնի քիչ ուշ։
Մարիաննա Արամյան