«Ինքնիշխանական» «Քաջ Նազարը»

«Ինքնիշխանական» «Քաջ Նազարը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ՔՊ խմբակցության գեներալ պատգամավոր Գագիկ Մելքոնյանն է, ով «հանրամատչելի» ձևով ներկայացնում է Փաշինյանի «գաղափարախոսությունը»: 

Մտքի «գոհարներ» 

«Ռուսական գազից մի օր պետք է հրաժարվենք, որ կարողանանք անկախ ապրել», «ԱՄՆ-ի համար «միջանցքը» հետաքրքիր է, նրանք ուզում են ՀՀ-ով մտնեն Եվրոպա, հետաքրքրված են միջինասիական երկրներով, որոնց հետ արդեն պայմանագրեր ունեն։ ՀՀ-ով ուզում են դուրս գալ Սև ծով։ ԱՄՆ-ն այնպես է անում, որ այդ ճանապարհից ՌԴ-ի ոտքը կտրվի»։
Այս մտքի «գոհարների» հեղինակը Գագիկ Մելքոնյանն է: 

Մելքոնյանը բացահայտում է Փաշինյանի սնանկությունը 

Եթե անգամ Փաշինյանն է ինքնիշխանությունը նույնացնում պրիմիտիվ հակառուսականության հետ, ի՞նչ պահանջես Գագիկ Մելքոնյանից:
Օրինակ, եթե գազ ստանանք որևէ այլ երկրից, ստացվո՞ւմ է, որ Հայաստանը դառնում է անկախ, թե՞ հիմա էլ դառնալու ենք այլ երկրի «ստրուկ»: Չլինի՞ ադրբեջանական գազով է Մելքոնյանը մտադիր «ինքնիշխանություն» հաստատել:
Փաստորեն, եթե «Զանգեզուրի միջանցքը» տանք ոչ թե ռուսներին, այլ ամերիկացիներին, դառնում ենք անկախ, աշխարհի ամենաանկախ երկիրը:
Շնորհակալություն Մելքոնյան Գագիկին՝ այս «անկեղծության» համար:

Վահրամ Բսգրատյան