Դոլարի փոխարժեքն աճել է, եվրոն՝ էժանացել

Դոլարի փոխարժեքն աճել է, եվրոն՝ էժանացել

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 17-ին, կազմել է 395.53 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.38 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 408.98 դրամ (նվազել է 3.08 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 469.34 դրամ (նվազել է 1.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.55 դրամ (մնացել է անփոփոխ):

Երևանյան բանկերում դոլարը գնվում է 393-399 դրամով, վաճառվում է 403-405 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 398-405 դրամով, վաճառվում է 415-422 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.59-6.38 դրամով, վաճառվում է 6.55-6.90 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 398 դրամով, վաճառվում՝ 402.5-403 դրամով:

Եվրոն գնվում է 405-408 դրամով, վաճառվում է 414-415 դրամով:

Ռուբլին գնվում է 6.25-6.35 դրամով, վաճառվում է 6.45-6.50 դրամով: