Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանցիները փորձում են Արցախում անել այն, ինչը Կոսովոյում է արվում. Ստեփան Դանիելյան

Blog Image

Ադրբեջանցիները փորձում են Արցախում անել այն, ինչը Կոսովոյում է արվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Կոսովոյի սերբերին նույնպես փորձում են Կոսովոյի անձնագրեր տալ ու սերբերի տեղաշարժը դեպի Սերբիա իրենց ոստիկանության վերահսկողության տակ վերցնել: Նպատակը՝ տեղահանություն:

Նույնը Արցախում են փորձում անել, Լաչինի միջանցքը վերահսկողության տակ վերցնել:

Նույն ձեռագիրը, նույն տեխնոլոգիան, միևնույն ժամանակ, «միջազգային հանրության» «խաղաղության» կոչերի տակ, նույն աշխարքաղաքական պայքարի տրամաբանությամբ:

Հ.Գ. Եթե «միջազգային հանրությունը» խաղաղության կոչեր է անում, ուրեմն պատերազմ են փորձում հրահրել»:

 

Send