ՀՀ ՆԳՆ-ն տեղեկացնում է

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Թալինի միջհամայնքային, Արագածոտնի մարզի, Եղվարդի, Աբովյանի, Գավառի, Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Անիի և Չարենցավանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Արարատի մարզում մառախուղ է։