Գիտնականները նշել են ագրեսիվ քաղցկեղի չորս աղբյուր, որոնք կան մեր սեղանին

Օտարերկրյա հետազոտողները ևս մեկ անգամ հաստատել են, որ բարձր վերամշակված մթերքները կապված են առողջական լուրջ վտանգների հետ և նույնիսկ մինչև 50%-ով մեծացնում են վաղաժամ մահվան վտանգը։ Այս մասին գրում է Pronews.gr-ը՝ հղում անելով British Medical Journal-ին (BMJ)։
Ինչպես նշել է հետազոտության հեղինակներից մեկը, մի շարք մթերքների չափից ավելի օգտագործման հետ կապված պաթոլոգիական պայմանները մեծացնում են քաղցկեղի մի քանի ձևերի զարգացման ռիսկը։ Այդ թվում՝ ստամոքսի և աղիների քաղցկեղը։ Հետազոտողները նշում են, որ սննդակարգում պարունակվող ծայրահեղ վերամշակված մթերքները կապված են նաև ենթաստամոքսային գեղձի և լյարդի քաղցկեղի ագրեսիվ ձևերի հետ:
Գիտնականների կարծիքով՝ խոսքը ցածր սննդային արժեք ունեցող սննդամթերքի մասին է, որը պարունակում է մեծ քանակությամբ շաքար կամ աղ, պարունակում է հավելումներ, որոնք ազդում են արտադրանքի համի և գույնի վրա՝ դարձնելով դրանք ավելի գրավիչ։
Ֆասթ ֆուդը, սոդան, աղանդերը և երկար պիտանելիությամբ հացաբուլկեղենը այն մթերքներն են, որոնք պետք է սահմանափակվեն սննդակարգում, նշել են մասնագետները։ Ցուցակում ներառված է նաև մարգարինը։ Նախկինում Հարվարդի հանրային առողջության դպրոցի հետազոտողները նշել էին, որ բավարար չափով չմշակված սննդի օգտագործումը կարող է փոխհատուցել ծայրահեղ վերամշակված սննդի վնասակար ազդեցությունը: Բայց ամենից շատ օրգանիզմի համար ռիսկերը նվազում են, երբ հրաժարվում ես անպիտան սննդից։