Ապրիլի 1-ին Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Քարաբերդ գյուղի բնակիչը հայտնել էր, որ գոմից երեք ոչխար են գողացել:
Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ գոմի դուռը բացելու միջոցով գողացել են 3 գլուխ ոչխար՝ տուժողին պատճառելով 210 հազար դրամի վնաս:
Քարաբերդում գողության մի դեպք էլ արձանագրվել էր մայիսի 6-ին։ 63-ամյա կինը հայտնել էր, որ գոմից գողացել են 2 գառ:
Երկու դեպքով կազմված փաստաթղթերը ներկայացվել էին նախաքննական մարմին։
Համայնքային ոստիկանության Անիի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունները կատարել է Քարաբերդի բնակիչ 28-ամյա երիտասարդը։ Նա հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին։