Վերահաստատում եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին
Ողջունելով Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշեց, որ այսօր՝ փետրվարի 21-ին հայազգի Միսակ Մանուշյանը և դիմադրության շարժման նրա ընկերները սպանվեցին Մոն-Վալերիանում։
"Միսակ Մանուշյանն ու իր կինը կամփոփվեն այն պանթեոնում, որտեղ Ֆրանսիան իր մեծ մարդկանց է ամփոփում",- ասաց նա։
Մակրոնը նաև անդրադարձավ տարածաշրջանի անվտանգության հարցերին, ափսոսանք հայտնելով փետրվարի 12-ին ադրբեջանական կողմի կրակոցներից հայ զինծառայողների զոհվելու փաստի կապակցությամբ.
«Ֆրանսիան կշարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին»,-ասաց Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում:
Մանրամասները՝ տեսանյութում