ՀՀ-ն տարածաշրջանի խաղաղությունը տեսնում է բաց սահմաններով․ Մնացական Սաֆարյան

ՀՀ-ն տարածաշրջանի խաղաղությունը տեսնում է բաց սահմաններով․ Մնացական Սաֆարյան

Վրաստանի, Իրանի, Հնդկաստանի հետ ավանդականորեն ձևավորված ջերմ հարաբերությունները հիմնված են մի շարք համընդհանուր իրողությունների վրա։ 

Այս մասին այսօր «Խաղաղության խաչմերուկ» խորագրով փորձագիտական համաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ 

Սաֆարյանը ներկայացրեց այն տեսլականը, որով հնարավոր է խաղաղություն բերել տարածաշրջանում, այն է՝ առևտուրը, զբոսաշրջությունը, երկրների ժողովուրդների շփումն ու հարաբերությունը։

«Մենք ձեռնամուխ ենք եղել նաև առաջ տանել Գյումրիի «չոր նավահանգիստ» նախաձեռնությունը, բացի այդ, քանի որ Իրանն ունի ազատ առևտրի գոտու համաձայնագիր Եվրասիական տնտեսական միության հետ, իսկ Հնդկաստանը բանակցության մեջ է: Հայաստանը որպես ԵԱՏՄ անդամ կարող է կամուրջ լինել այս երկրների միջև։ ՀՀ-ն այսօր էլ ունի աշխարհաքաղաքական դիրքի և պատմական ժառանգության ընձեռած հնարավորությունները՝ լավագույնս իրականացնելու մեծ ներուժ: Եվ այս ներուժը խելամտորեն կարող է իրացնել Հարավային Կովկասում տրանսպորտային և ենթակառուցվածքների հաղորդակցման ուղիների ապաշրջափակման միջոցով։ Հայաստանը տարածաշրջանում և աշխարհում խաղաղությունը տեսնում է այնպիսի միջավայրի ստեղծմամբ, որտեղ երկրներն ապրում են բաց սահմաններով, բայց սուվերենության ու տարածքային ամբողջականության հանդեպ լիարժեք հարգանքով»,- ասաց նա։