«Սարդ մարդը» ֆիլմի աստղ Էնդրյու Գարֆիլդը կմասնակցի «Hot Air» նոր մինի սերիաի նկարահանումներին։
Սյուժեի հիմքում բրիտանացի ձեռնարկատեր Ռիչարդ Բրենսոնն է։ Նա 1984-ին ստեղծել է «Virgin Atlantic» ավիաընկերությունը եւ մի քանի տարվա ընթացքում այն հասցրել շուկայի գագաթնակետին՝ լուրջ վնասներ հասցնելով British Airways-ի մոնոպոլիստներին, հայտնում է Deadline-ը։
Մրցակցությանն ի պատասխան British Airways-ի ղեկավարությունն ու աշխատակիցները սկսել են հալածել Բրենսոնին եւ նրա անձնակազմին լրատվամիջոցներում, ինչը հանգեցրել է դատական վեճերի։ Սերիալի հիմքում լրագրող Մարտին Գրեգորիի «Կեղտոտ հնարքներ» (Dirty Tricks) գիրքն է։
Վեց սերիալից բաղկացած նախագծի ռեժիսորը կլինի Դեւիդ Լիտչը, որը հայտնի է «Դեդփուլ 2» եւ «Ֆորսաժ, Հոբս եւ Շոու» ֆիլմերով։ Սցենարը գրում է Ջոն Կրոկերը («Պադինգթոնի արկածները 2»): Սերիալը ցուցադրելու իրավունքի համար այդ պահին պայքարում է մի քանի սթրիմինգային ծառայություն։