Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի

 Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի

Մարտի 28-ին, ժամը 12:51-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոտ գյուղի 1-ին փողոցում գտնվող տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տան 1-ին հարկում այրվում է կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել՝ 14:55-ին: Այրվել է մոտ 150 հակ անասնակեր: