«Բարդություններից է ոտքերի պարալիզացումը». սեպտեմբերին կանխատեսվում է COVID-19-ի հիվանդացության նոր ալիք

Չնայած COVID-19 համաճարակը կարծես թե անցյալում է, աշխարհը կրկին նկատում է վարակների թվի աճ։ Այս ալիքի նոր մեղավորները կորոնավիրուսի նոր տարբերակներն են, որոնք միասին կոչվում են FLiRT: Այս շտամները, ըստ մասնագետների, շատ ավելի խորամանկ են, քան իրենց նախորդները, թեև դրանց ախտանիշները նման են «օմիկրոնին»՝ ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն, գլխացավ, մկանային ցավ, համի կամ հոտի կորուստ:
Կորոնավիրուսի նոր ալիքը պատել է Եվրոպան, ԱՄՆ-ը, Ճապոնիան և աշխարհի այլ երկրներ։ Լեհաստանում մեկ ամսվա ընթացքում դեպքերը տասնապատկվել են վիրուսի նոր տարբերակների պատճառով։ ԱՄՆ-ում, տեղական մամուլի հրապարակումների համաձայն, օրական գրանցվում է վարակման մոտ մեկ միլիոն նոր դեպք։
Փորձագետները նշում են, որ COVID-19-ի ամառային ալիքը սկսվել է հուլիսի կեսերին, իսկ հիվանդացության գագաթնակետը սպասվում է սեպտեմբերի սկզբից մինչև սեպտեմբերի կեսը։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել կուտակումներից և դիմակ կրել։
Բժիշկ Դենիս Պրոկոֆևն ընդգծել է, որ չնայած նոր շտամների տարբեր անվանումներին, էությունը մնում է նույնը՝ սա մուտացիոն COVID-19 վիրուս է։ Ցարգրադին տված մեկնաբանությունում մասնագետը նշել է, որ COVID-19-ի ամենատարածված բարդությունները հիպերկոագուլյացիայի հետ կապված խնդիրներն են, նեյրոտոքսիկությունը և բրոնխոթոքային համակարգի վնասումը։ Ներկայիս Flirt շտամը բնութագրվում է հիմնականում հիպերկոագուլյացիայով, ինչը հանգեցնում է ստորին վերջույթների երակների թրոմբոզի և նեյրոտոքսիկության:
Պրոկոֆևը նշել է, որ ոտքերը սերտորեն կապված են նյարդային համակարգի հետ, հետևաբար, COVID-19-ի ֆոնի վրա կան պոլինևրոպաթիայի դեպքեր, որոնք ազդում են ստորին վերջույթների նյարդերի վրա։ Բժիշկն ընդգծել է, որ կան պոլինևրոպաթիայի բուժման արդյունավետ չափանիշներ, և նա վստահ է, որ հնարավոր կլինի մշակել արդյունավետ բուժում այս բարդության բախվող COVID-19-ով հիվանդների համար։