Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»

Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը երեկ ՆԳՆ-ում մասնակցում էր ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին: Նա հանդես է եկել ելույթով, շնորհավորել ոստիկաններին, շնորհակալություն հայտնել իրենց աշխատանքի համար: Ապա իր ծավալուն եւ մանվածապատ ելույթում կարեւոր ուղերձ է հղել` կանաչ լույս վառելով ոստիկանության հետագա վայրագությունների համար: Ասել է. «Եթե, օրինակ, ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք եւ հնարավորություն չունենա, այդ ծառայությունն իր բովանդակությամբ կլինի անիմաստ»: Ի դեպ, այն պահին, երբ այս խոսքերն էին հնչում, Հակոբ Ասլանյանին տրանսպորտում վիրավորած երիտասարդին ՁՊՎ տանելու ճանապարհին դաժանաբար ծեծի էին ենթարկում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 17․ 04․ 24 թ համարում։