Ես կխնդրեմ այդ հարցերով դիմել ՊՆ․ Ավանեսյանը՝ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին

Ես կխնդրեմ այդ հարցերով դիմել ՊՆ․ Ավանեսյանը՝ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին Ես կխնդրեմ այդ հարցերով դիմել ՊՆ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով MediaHub-ի հարցին, թե հակառակորդի վերջին գոծողությունների ընթացքում վիրավորված զինծառայողների առողջական վիճակը ինչպես է, դրական դինամիկա արդյոք կա ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառոյողի մոտ։

«Առողջապահության նախարարությունը խիստ համագործակցության մեջ է և՛ Արցախի, և՛ ՊՆ-ի հետ, ամբողջովին մեր ռեսուրսները օգտագործվում են բժշկական օգնություն ցույց տալու համար, բայց կխնդրեմ այդ հարցի հետ կապաված լրացուցիչ իրենից ճշտեք»,-ասաց նա։

Անդրադառնալով MediaHub-ի հարցին, թե որպես կառավարության ներկայցուցիչ, ինչ կարող է ասել Ադրբեջանի կողմից լայանածավալ հարձակման հավանականության մասին։

«Վարչապետը այօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց ԱԽ հայտարությունը, այո, իրավիճակը, ցավոք սրտի, լարված է և մենք բոլորս էլ դա տեսնում ենք, անում ենք ամեն ինչ մեր հնարավորությունների շրջանկներում` որպես կառավարության անդամ առողջապահության հատվածում մոբիլիզացված, պատրաստ լինելու համար»,-ասաց նա։

Անդրադառնալով հարցին, եթե Ադրբեջանը պատրաստվում է լայանծավալ հարձակման, ավելի վաղ թիրախավորել էր բնակելի գյուղերը, ապա ինչու ենք խոսում խաղաղության օրակարագի մասին, արդյոք խաբկանք չէ, Անահիտ Ավանեսյանն ասաց․

«Մենք, որդեգելով այս քաղաքականությունը, պետք է անենք ամեն բան, որ, այո, տարածաշրջանում ի վերջո հաստատվի խաղաղություն, դա բխում է բոլոր եկրների շահերից, դա բխում է բոլոր ժողովուրդների շահերից և զարագացումը մեր տարածաշրջանում հնարավոր է միայն խաղաղության պայմաններում։ Հայաստանը անում է ամեն բան` նպաստելու խաղաղության հաստատմանը»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գևորգյան