Ստամբուլը դառնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների գլխավոր հարթակը․ Շոյգու

Ստամբուլը դառնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների գլխավոր հարթակը․ Շոյգու

Ստամբուլը դառնում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների գլխավոր հարթակը, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

«Ստամբուլյան հարթակը դառնում է Սև ծովի, Սևծովյան համաձայնագրի, հացահատիկի համաձայնագրի վերաբերյալ բոլոր ոլորտներում բանակցություններ վարելու գլխավոր հարթակը։ Իսկ հիմա՝ ռուս-ուկրաինական բանակցությունների համար», - ասել է Շոյգուն Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Օքայ Մեմիշի հետ հանդիպման ժամանակ։

Նա շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ղեկավարությանը ռուս-ուկրաինական բանակցություններին Ստամբուլյան հարթակ տրամադրելու համար։

«Մենք գիտենք, որ Անկարան զգալի ջանքեր է գործադրել, այդ թվում՝ անվտանգության ապահովման առումով, պատվիրակությունների աշխատանքի նպատակով օպտիմալ պայմաններ ստեղծելու համար», - ասել է Շոյգուն։