Մենք այստեղ ենք, և դուք ստիպված եք համակերպվել այս փաստին․ Վարդանյանը՝ իշխանությանը

Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան, որին մասնակցում է նաև ընդդիմությունը։ Այս նստաշրջանում էլ սեպտեմբերի 13-ից սկսած ընդդիմադիրները չէին եկեկ ԱԺ` նշելով, որ միայն իրենց օրակարգով կմտնեն նիստերի դահլիճ։

Պատգամավորների գրանցումից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը վարման կարգով ելույթ ունեցավ՝ դիմելով խորհրդարանին, բայց ոչ իշխանությանը։

«Մենք այստեղ ենք, և դուք ստիպված եք համակերպվել այս փաստին»,- դիմելով իշխանությանը՝ նշեց Վարդանյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի ԱԺ-ն նաև իրենց ու իրենց գործուղած քաղաքացիների ԱԺ-ն է։

«Սա ոչ մեկի սեփականությունը չէ․․․, ծիծաղ»,- նշեց նա։

Վարդանյանը հիշեցրեց, որ երկար ժամանակ բոյկոտել են ԱԺ նիստերը, քանի որ փողոցում էին պայքարում այս իշխանության «կործանարար» քաղաքականության դեմ, հիմա փողոցում ժամանակավոր դադար է, և իրենք օգտագործելու են ԱԺ լծակները։

«Մենք այստեղ ենք մեր օրակարգով, ՀՀ-ի ու Արցախի հարցերի օրակարգով։ Հայ ժովովրդի համար այս դժվարին պահերին այս իշխանությունը սպառնալիք է, և այս իշխանությամբ մեր երկիրն ապագա չունի»,- նշեց Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: