Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը

SHAMSHYAN.com-ը հունվարի 10-ին ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին, երբ հրդեհ էր բռնկվել Աթոյան անցուղի թիվ 16 հեսցեի մոտակայքում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենայում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ տեղի ունեցածը ոչ թե անզգույշության հետևանք է, այլ ավտոմեքենան հրկիզել են, ինչի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ և այս պահին հանցագործությունը բացահայտելու համար աշխատում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով հրկիզված ավտոմեքենան պատկանում է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության ավագ օպերլիազորին։