Խոր ցավով հայտնում ենք, որ այսօր 47 տարեկան հասակում կյանքից հեռացել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Սարիբեկյանը։Այդ մասին հաղորրդագրություն է տարածել Կենտրոն վարչական շրջանի մամուլի ծառայությունը․
«Անդառնալի կորստի համար ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին՝ ցանկանալով համբերություն ու տոկունություն:
Հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորության վերաբերյալ կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»: