«Ազիմուտը» լրացուցիչ Միներալնիե Վոդի-Երևան չվերթներ է ավելացնում

«Ազիմուտը» լրացուցիչ Միներալնիե Վոդի-Երևան չվերթներ է ավելացնում


Ազիմուտ ավիաընկերությունն իր գարուն-ամառ չվացուցակում հայտարարել է Միներալնիե Վոդիից դեպի Երևան լրացուցիչ չվերթների ավելացման մասին։

2025 թվականի հունիսի 7–ից հոկտեմբերի 18–ը Միներալնիե Վոդի-Երևան-Միներալնիե Վոդի երթուղով չվերթների քանակը կավելանա: Այս երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթ և կիրակի օրերին: Միներալնիե Վոդիից մեկնումը կիրականացվի ժամը 21:25-ին՝ Երևանում վայրէջք կատարելով ժամը 23:40-ին: 

Երևանից հետադարձ չվերթը կիրականացվի կիրակի օրերին՝ ժամը 00:30-ին, Միներալնիե Վոդիում վայրէջքով՝ ժամը 00: 45-ին: Միներալնիե Վոդիից Երևան ավիատոմսերը սկսվում են 94 եվրոյից, իսկ Երևանից Միներալնիե Վոդի՝ 58 եվրոյից:

Ուղևորների հարմարության համար ավիաընկերությունն առաջարկում է լրացուցիչ ծառայություններ, որոնք կարելի է ձևակերպել պաշտոնական կայքի միջոցով։