ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է․ Սալոմե Զուրաբիշվիլի

ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը պատմական քայլ է դեպի առաջ, որը ձեռնտու է ինչպես մեր տարածաշրջանին, այնպես էլ նրա կայունությանը և խաղաղությանը: Այս մասին սոցցանցերում գրել է իրեն Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Վրաստանը նույնպես կվերականգնի իր ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ, հենց որ նոր ընտրությունները ապահովեն ժողովրդի կամքի իրականացումը»,- գրել է նա։