Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անի Քոչարը սրտի վիրահատության է ենթարկվել. նա լուսանկար է հրապարակել վիրահատությունից հետո

Blog Image

Լրագրող Անի Քոչարն այսօր վիրահատության է ենթարկվել: Լրագրողը հրապարակում է արել իր ինստագրամյան էջում ու հայտնել, որ իր հետ ամեն բան կարգին:   «Վիրահատությունը, փառք Աստծո, անցել է բարեհաջող: Ամեն բան կարգին է»:  

Նշենք, որ ավելի վաղ Անին հետևյալ գրառումն էր արել.  

«Ինձ համար, խոշոր հաշվով, էական չէ, թե տարվա, որ եղանակն է, ինչ ամիս է, կարևորը, որ կա կյանքը և դրա ամեն օրն ինձ համար շնորհ է: Աստծո պարգև է շարունակել վայելել իմ հրաշքների ներկայությունը: Մնաս բարով 2024-ի ամառ:

Պատրաստվում եմ սրտի 1-ին վիրահատությանը և մինչ դա մի բան եմ ցանկանում կրկնել՝ Տերը իրեն հուսացողին ամոթով չի՛ թողնում և Աստված չի՛ պատժում: Նրա շնորհներն այնքան առատ են իմ կյանքում (երկու երեխաներս վարձքս են Բարձրյալից): Հ.Գ. առողջական խնդիրների ճնշող մեծամասնությունը սթրեսից ու ապրումներից է. դա Աստծո պատիժ չէ, այլ հերթական մի փորձություն, որը պետք է անցնել առանց չարանալու»։

Send