Ռուսաստանի ներկայության պատճառով մի շարք անդամների հեռանալը չի ​​խաթարել քննարկումը. G20-ի նախագահ

Ռուսաստանի ներկայության պատճառով մի շարք անդամների հեռանալը չի ​​խաթարել քննարկումը. G20-ի նախագահ

Ռուսաստանի ներկայության պատճառով արևմտյան երկրների մի շարք ներկայացուցիչների հեռանալը G20-ի նիստից քննարկումների խափանման չի հանգեցրել։ Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի ֆինանսների նախարար Շրի Մուլյանի Ինդրավատին, որն այս տարի նախագահում է G20-ում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի ելույթի ժամանակ արևմտյան մի շարք երկրների ներկայացուցիչներ լքել են G20-ի շրջանակներում Վաշինգտոնում կայացած նախարարական հանդիպումը։

Ապրիլի 18-ին հաղորդվել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը կբոյկոտի G20-ի մի շարք հանդիպումներ, եթե դրանց մասնակցի Ռուսաստանը։