Երեկ ավտովթարից տուժած երկու քաղաքացի վերակենդանացման բաժնում է․ նախարար

Պացիենտների առողջական վիճակը հսկողության տակ է։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով երեկվա ավտովթարից տուժած և հիվանդանոցային բուժում ստացող քաղաքացիներին։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ բժշկական միջամտություններ կատարվում են, երկու քաղաքացիներն էլ վերակենդանացման բաժնում են։

Մանրամասները՝ տեսանյութում։