Apple-ն ընկերությունում լրտես է գտել․ մանրամասներ

Apple կորպորացիան դատական հայց է ներկայացրել նախկին աշխատակցի դեմ՝ մեղադրելով նրան գաղտնի տեղեկատվության արտահոսքի համար։ Այս մասին հայտնել է 9to5Mac-ը։
Ըստ նյութերի՝ Apple-ը դատական հայց է ներկայացրել նախկին ինժեներ Էնդրյու Օդայի դեմ, ով 2016 թվականից աշխատել է ընկերությունում iOS օպերացիոն համակարգի վրա։ Մասնագետին կասկածում էին գաղտնի տեղեկություններ տարածելու համար։
Ընկերությունը հաստատել է, որ ավելի քան 7 տարվա աշխատանքի ընթացքում Օդը լրտեսել է ամերիկյան The Information և Wall Street Journal հրատարակությունների լրագրող ծանոթների համար ու նրանց ուղարկել հազարավոր հաղորդագրություններ: Դրանցում նա խոսել է iPhone-ի նոր հնարավորությունների, Vision Pro ականջակալի, Journal հավելվածի և ընկերության այլ արտադրանքների մասին։
Հայտնի չէ, թե ինչն է դրդել նախկին աշխատակցին, սակայն նա ավելի քան 10 հազար հաղորդագրություն է ուղարկել իր կոնտակտներից մեկին ու «շրջել ամբողջ մայրցամաքով»՝ նրա հետ անձնական հանդիպման համար։ Անվտանգության ծառայությունն Օդային բացահայտել է 2023 թվականի աշնանը, աշխատակիցների հետ զրույցի ժամանակ ինժեները ջնջել է լրագրողների հետ նամակագրության մի մասն ու որոշ գողացված ֆայլեր։ Հայտնի չէ, թե ինչ պատիժ է ստանալու Էնդոյու Օդը, եթե նրա մեղքն ապացուցվի դատարանում։