Ջոնսոնը Շոտլանդիայի ղեկավարին ասել է, որ այժմ անկախության հանրաքվեն քննարկելու ժամանակը չէ

Ջոնսոնը Շոտլանդիայի ղեկավարին ասել է, որ այժմ անկախության հանրաքվեն քննարկելու ժամանակը չէ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Շոտլանդիայի նախագահ Նիկոլա Սթերջենին ուղղված նամակում ասել է, որ այժմ ժամանակը չէ զբաղվել անկախության հանրաքվեի հարցով՝ երկրի ներսում և աշխարհում առկա խնդիրների պատճառով։

«Ես ուշադիր ուսումնասիրել եմ Բրիտանիայի խորհրդարանից Շոտլանդիայի խորհրդարանին իշխանության փոխանցման վերաբերյալ ձեր ներկայացրած փաստարկները ՝ անկախության ևս մեկ հանրաքվե անցկացնելու համար։: Այն ժամանակ, երբ մեր երկիրը բախվում է աննախադեպ ներքին ու արտաքին  մարտահրավերների, չեմ կարող ընդունել, որ այժմ ժամանակն է վերադառնալու այն հարցին, որին Շոտլանդիայի ժողովուրդն արդեն հստակ պատասխանել է 2014 թվականին»,- գրել է Ջոնսոնը «Թվիթերում» Սթարջենի կողմից հրապարակված նամակում։

Ի պատասխան՝ նա ասել է, որ շոտլանդական ժողովրդավարությունը «պատանդ չի լինի այս կամ որևէ այլ վարչապետին»։

Սթարջենը նախկինում հայտարարել էր 2023 թվականին ևս մեկ անկախության հանրաքվե անցկացնելու իր մտադրության մասին, սակայն վարչապետ Բորիս Ջոնսոնը բազմիցս հայտարարել էր, որ թույլ չի տա երկրորդ հանրաքվեն, քանի որ Շոտլանդիայի ժողովուրդն արդեն արտահայտել է իր կամքը 2014 թվականին։