Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հրապարակվել են «Հյուսիսային հոսքի» վնասների առաջին կադրերը

Blog Image

Շվեդական Expressen թերթը հրապարակել է «Հյուսիսային հոսք» գազատարների վնասման առաջին կադրերը. այդ հրատարակությունը նկարահանելու բացառիկ թույլտվություն է ստացել իշխանություններից։ 

Շվեդիայում գազամուղների պայթյունը հետաքննում է Säpo անվտանգության ոստիկանությունը։

Կոպենհագենի ոստիկանությունն իր հերթին հայտարարել է, որ զինված ուժերի աջակցությամբ և Նորվեգիայի ոստիկանության անվտանգության ծառայության հետ համագործակցությամբ Բալթիկ ծովում արտակարգ պատահարի նախնական հետաքննություն է անցկացրել, ինչի աարդյունքում նշվել է, որ դեռևս վաղէ խոսել հետաքննությանը Շվեդիայի և Գերմանիայի հնարավոր մասնակցության մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին ռուսական երկու արտահանման գազատարների՝ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2»-ի վրա միաժամանակ տեղի են ունեցել ահաբեկչություններ։ 

Send