ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ջանք չի խնայելու պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհին․ Պապիկյան

ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ջանք չի խնայելու պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհին․ Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ուսումնական զորամաս կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների հետ, որոնց թիվն օրեցօր ավելանում է։ Նախարար Պապիկյանը ողջունել է զինծառայողների ընտրությունն ու պատրաստակամությունը ԶՈւ բարեփոխումների շրջանակում իրականացվող այս ծրագրին միանալու և ուսումնական պատրաստություն անցնելու համար, մաղթել հաջողություններ հետագա ծառայության ընթացքում: 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ժամկետային զինծառայողների հարցերին, վստահեցնելով, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ջանք չի խնայելու պրոֆեսիոնալ բանակ ունենալու ճանապարհին: 

Սուրեն Պապիկյանը այցի ավարտին առանձնազրույցներ է ունեցել ուսումնական կենտրոնի սպայակազմի հետ, քննարկել ԶՈւ արդիականացման հեռանկարները, մտքեր փոխանակել զորքերի մարտունակության բարձրացման, մարտական պատրաստության աստիճանի ամրապնդման հարցերի շուրջ: Նախարար Պապիկյանը ստորաբաժանումների հրամանատարների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային հարցերի շուրջ: