Որդուս ՀԿ-ն տեղեկացնում է, որ այսօր 44-օրյա պատերազմի հերոս Վարդան Ամալյանը կդառնար 22 տարեկան….
Հատվածներ նրա 11-14 տարեկանում գրած ստեղծագործություններից.
«Մի անգամ հարթ և ոչինչ չասող բետոնի մեջ աճել էր վարդ։ Այ քեզ հրաշք. մի՞թե սա հնարավոր է։
Ցավոք, սա հրաշալի է միայն տեսնողի համար, քանի որ վարդը տանջանքներ էր քաշում, որոնք ոչ ոք չէր հասկանում…
…Ինչպիսի ծաղրանք, վարդը ծնվել էր ազատ, բայց նա չուներ ընտրելու հնարավորություն»։
«-Ահա՛, այստեղ հոգիները մաքրազատվում են, ուղեղները՝ թարմացվում, և հիշողությունները ջնջվում են լիովին։
-Լսի՛ր, իսկ դա ցավո՞տ է։
-Ապո՞ւշ ես, ինչ է, դու արդեն 20-րդ անգամ ես անցնում այդ պրոցեսը ու դեռ հարցնո՞ւմ ես։ Քանզի քո 19-րդ կյանքն անցավ Երկրի վրա, կլինի 20-րդը…»: