Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը այլևս չպետք է վտանգ ներկայացնի Իսրայելի համար և մասնակցի Գազայի կառավարմանը. Մակրոն

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը այլևս չպետք է վտանգ ներկայացնի Իսրայելի համար և մասնակցի Գազայի կառավարմանը. Մակրոն

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը այլևս չպետք է վտանգ ներկայացնի Իսրայելի համար և մասնակցի Գազայի կառավարմանը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կահիրեում Եգիպտոսի իր գործընկերոջ՝ նախագահ Աբդել-Ֆաթթեհ աս-Սիսիի հետ հանդիպմանը։

Մակրոնը վերահաստատել է իր «լիարժեք աջակցությունը Գազայի վերականգնման ծրագրին», որը հաստատվել է Արաբական լիգայի կողմից:

Մակրոնը նաև ասել է, որ կտրականապես դեմ է Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափի ցանկացած տեղահանմանը կամ բռնակցմանը: «Սա կլինի միջազգային իրավունքի խախտում և լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Իսրայելի անվտանգության համար», - ընդգծել է նա: