Ով է Անահիտ Սիմոնյանի նոր սիրելին. նա երիտասարդ պաշտոնյա՞ է

Օրերս համացանցի քննարկման թիվ մեկ թեման երգչուհի Անահիտ Սիմոնյանի «Սրտի Տանիքներով» հաղորդման մասնակցությունն էր, որտեղ շատ անկեղծ մանրամասներ էր հայտնել իր և Հայկոյի բաժանման, Հայկոյի հիվանդության և մահվան մասին։
StarNews-ը գրում է, որ Հայկոյի մահից 2 տարի դեռ չանցած Անահիտի կյանքում լուրջ իրադարձություն կլինի:
Լրատվականի տեղեկությունների համաձայն` երգչուհին հայտնի պաշտոնյայի հետ է, ով, ի դեպ, բավականին երիտասարդ է և մեծ օգնություն է ցուցաբերում երգչուհու ռեստորանի գործերում:
Ի դեպ`երիտասարդ պաշտոնյան հետևում է սիրելիին ինստագրամյան հարթակում:
StarNews-ը խոստանում է այլ մանրամասներ հայտնել տվյալ թեմայի հետագա զարգացումների մասին, ինչպես նաև մոտ ապագայում ներկայացնել երգչուհու նոր սիրելիին: