ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը կոչ է արել ամերիկացի քաղաքացիներին, որոնք համաձայն չեն Գերագույն դատարանի որոշման հետ, որը չեղյալ է հայտարարել աբորտների նկատմամբ իրավունքների սահմանադրական երաշխիքները, շարունակել իրենց բողոքի ակցիաները:
«Շարունակեք արտահայտել բողոքը և ձեր տեսակետը։ Դա իսկապես չափազանց կարևոր է»,- ասել է Բայդենը, որի խոսքը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Այսպիսով, պետության ղեկավարը պատասխանել է այն հարցին, թե ինչ կարող է ասել զանգվածային ցույցի մասնակիցներին, որը նախօրեին տեղի է ունեցել ամերիկյան վարչակազմի շենքի մոտ:
Ընդ որում, ԱՄՆ-ի նախագահը հայտնել է, որ իր թիմին հանձնարարել է ուսումնասիրել ՝ արդյոք նա ունի անհրաժեշտ լիազորություններ առողջապահության ոլորտում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու համար՝ կապված աբորտների հարցով գերագույն դատարանի որոշման հետ: