Ձերբակալվել է ռեժիսոր Արմեն Գրիգորյանը

Ձերբակալվել է ռեժիսոր Արմեն Գրիգորյանը

Ձերբակալվել է ռեժիսոր Արմեն Գրիգորյանը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ նա ձերբակալվել է 226.2 հոդվածով։

ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածը վերաբերում է բռնություն գործադրելու հրապարակային կոչերին, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելուն կամ քարոզելուն։

Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: