Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Շուրջ 16 հազար ոստիկաններ կներգրավվեն Բայդենի՝ Իսրայել կատարելիք այցի ժամանակ

Blog Image

Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխայել Զինգերմանը հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ Իսրայել կատարելիք այցի ժամանակ կներգրավվեն առնվազն 16 հազար ոստիկան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Դա աննախադեպ թիվ է», – հայտնել է Զինգերմանը:Ոստիկանության աշխատակիցները կապահովեն անվտանգությունը, հասարակական կարգը, և որքան հնարավոր է՝ անխափան երթևեկությունը։ Զինգերմանի խոսքով՝ հիմնական խնդիրներից մեկն այն է, որ «քաղաքացիների կենսամակարդակին ու բնականոն ռիթմին հասցված վնասը» նվազագույնը լինի:

Նախապատրաստությունն իրականացվել է երկու ամիս՝ հրշեջների, անվտանգության ընդհանուր ծառայության («ՇԱԲԱԿ») և ԱԳՆ-ի հետ համատեղ։ Գործողությունը ստացել է «Կապույտ վահան – 3» անվանումը։

Սպասվում է մի շարք մայրուղիների կարճատև փակում. քաղաքացիներին կոչ են անում հետևել ոստիկանության, ինչպես նաև օդանավակայանի վարչակազմի նորություններին:

Բայդենը հուլիսի 13-16-ը կայցելի Իսրայել, Հորդանան գետի արևմտյան ափ ու Սաուդյան Արաբիա իր նախագահության առաջին մերձավորարևելյան շրջագայության շրջանակում:

Send