Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սևաստոպոլում սահմանվել է ահաբեկչական սպառնալիքի նախավերջին մակարդակ

Blog Image

Սեւաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաեւը քաղաքում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացրել է նախավերջին՝ «դեղին» մակարդակին, ինչը պայմանավորված է Սեւծովյան նավատորմի շտաբի բակում տեղի ունեցած պայթյունով, որը, ըստ նահանգապետի, տեղի է ունեցել հուլիսի 31-ի առավոտյան՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետեւանքով, գրում է Коммерсант-ը։

Սեւաստոպոլում առավելագույնս կամրապնդվեն անվտանգության միջոցները, սահմանվում է ահաբեկչական սպառնալիքի աճի ռեժիմ՝ հատուկ ծառայությունների աշխատանքը ուժեղացնելու համար։

«Դա ոչ մի կերպ չի ազդի սեւաստոպոլցիների սովորական կյանքի վրա», - նշել է Ռազվոզժաեւը:

Պայթյունի հետեւանքով վիրավորվել է վեց մարդ, իսկ նավատորմի օրվան նվիրված զանգվածային միջոցառումները չեղարկվել են։ Ղրիմի սենատոր Օլգա Կովիտիդին ավելի ուշ հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքը, որը հարձակվել է Սեւծովյան նավատորմի շտաբի վրա, գործարկվել է Սեւաստոպոլում։

Պայթյունից հետո Սեւծովյան նավատորմը հաստատել է, որ դա անօդաչու թռչող սարք է։ Ուկրաինայի ռազմածովային ուժերը հայտնել են, որ միջադեպի հետ առնչություն չունեն: Ուկրաինական այլ գերատեսչություններ չեն մեկնաբանել իրադարձությունը։

Ռուսաստանում ահաբեկչական սպառնալիքի երեք մակարդակ կա՝ «կապույտ», «դեղին» եւ «կարմիր»՝ կրիտիկական։

Send