Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին լարվածությունը մեծացնելու հող է նախապատրաստում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է անցկացրել ու հայտարարել, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հավանականությունը մեծ է։
Ըստ այդմ, նա մի շարք հանձնարարականներ է տվել, որպեսզի զորքերը միշտ պատրաստ լինեն մարտական առաջադրանքներ կատարելու և ուշադրություն դարձնեն զորքերի մարտական պատրաստվածությանը, դաշտային վարժանքների ինտենսիվությանը, ինչպես նաև պահպանեն մարտական պատրաստության մակարդակը:
MediaHub-ը հիշեցնում է, որ ավելի վաղ այսօր ՀՀ ՊՆ-ն հերթական անգամ հերքել էր թշնամի պետության ապատեղեկատվությունը: