Քիմ Քարդաշյանն իր Skims ապրանքանիշի ներքնազգեստ է նվիրել Լոս Անջելեսի հրդեհից տուժածներին

Քիմ Քարդաշյանն իր Skims ապրանքանիշի ներքնազգեստ է նվիրել Լոս Անջելեսի հրդեհից տուժածներին

Բազմաթիվ հայտնիներ միավորել են ուժերը՝ օգնելու Կալիֆորնիայում հազարավոր տներ ավերած հրդեհներից տուժածներին: Անմասն չի մնացել նաև ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։ Նա իր SKIMS ապրանքանիշի ներքնազգեստ է նվիրել Լոս Անջելեսի հրդեհից տուժածներին։

«Մենք նվիրատվություն արեցինք Լոս Անջելեսի հրշեջ վարչության հիմնադրամին՝ տրամադրելով կարևոր ռեսուրսներ մեր քաղաքը պաշտպանող հերոսներին: Մենք նաև ներքնազգեստի, հագուստի և գուլպաների զգալի նվիրատվություն ենք անում՝ օգնելու նրանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները»,- ասել է Keeping Up With the Kardashians-ի 44-ամյա աստղը։

Գործարարուհին նաև կոչ է արել իր երկրպագուներին աջակցել նրանց, ովքեր կորցրել են իրենց տունն ու հարազատներին այս սարսափելի ողբերգության ժամանակ։

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Կալիֆորնիայում տեղի է ունեցել բնական աղետ: Հրդեհը ոչնչացրել է հազարավոր տներ։

Սարսափելի կադրրերը՝ այստեղ